Գաղտնիության քաղաքականություն

Անձնական տվյալների հավաքագրումն ու օգտագործումը

Ձեր անձը հաստատող տեղեկատվությունը ձեր անձնական տվյալներն են` անունը, էլ-հասցեն կամ փոստային հասցեն:
Բայերսդորֆ ընկերությունը ձեզանից անձնական տվյալներ չի վերցնում, բացառությամբ մասնավոր դեպքերի, երբ դուք հատուկ տրամադրում եք նման տվյալներ (օր.` բաժանորդագրվում եք էլեկտրոնային տեղեկագրերին, մասնակցում հետազոտությունների, մրցույթների կամ լոտո -խաղարկությունների, պատվիրում եք նմուշներ և գրքույկներ, կամ դիմում եք տեղեկատվություն ստանալու խնդրանքով) և համաձայնվում, որ դրանք օգտագործվեն:

Մենք հավաքում, օգտագործում կամ փոխանցում ենք ձեր անձնական տվյալները միայն ձեզ հետ համաձայնեցնելուց հետո՝ հաշվի առնելով ծավալային և ժամանակային առանձնահատկությունները ամեն առանձին դեպքի համար (օրինակ՝ ձեր հարցերին և մտահոգություններին արձագանքելը, խնդրանքները և պահանջները բավարարելը, կամ էլ մրցույթների, լոտո- խաղարկությունների արդյունքների մասին տեղեկացնելը):

Այս ամենն իրականացնելու համար հնարավոր է, որ Բայերսդորֆ ընկերությունն անհրաժեշտ համարի տրամադրել ձեր անձնական տվյալները Բայերսդորֆ համաշխարհային խմբի այլ ընկերություններին կամ արտաքին ծառայություն ապահովող այլ ընկերություններին՝ տեղեկությունների հետագա օգտագործման համար: Ծառայություն ապահովող ընկերություններն, օրինակ, կարող են գործել ապրանքների փոխադրման ու առաքման, գովազդային նյութերի բաշխման համատեքստում կամ մրցույթի շրջանակներում: Բայերսդորֆը պահանջում է, որպեսզի կողմերը համաձայնության գան անձնական տվյալների օգտագործման հարցում՝ հիմք ընդունելով մեր կողմից ստացած ցուցումներն ու տվյալների պաշտպանության և վերահսկողության մասին նախազգուշացումները:

Ձեր անձնական տվյալները, օրինակ`մեր կայք մուտքագրվելու ձեր տվյալները, այլ սոցիալական ցանցեր (օր.` Facebook, Twitter) կփոխադրվեն միայն ձեր նախնական համաձայնությամբ: Բայերսդորֆը երաշխավորում է, որ չի վաճառի և չի տրամադրի ձեր տվյալները որևէ երրորդ կողմի: Այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ մենք ստիպված ենք հրապարակել ձեր անձնական տվյալները, եթե դրանց հրապարակումը պահանջվում է օրենքով կամ կառավարության կողմից:

Անձնական տվյալների օգտագործումը գովազդային կամ մարքեթինգային նպատակներով

Եթե դուք միանշանակ համաձայն եք, որպեսզի ձեր անձնական տվյալներն օգտագործվեն գովազդային կամ մարքեթինգային նպատակներով, ապա ձեր անձնական տվյալները կպահպանվեն և շարունակաբար կօգտագործվեն նմանատիպ նպատակների համար: Ձեզ կուղարկվեն լրատվական տեղեկագրեր, ապրանքատեսակների նմուշներ, հարցումներ մրցույթներին կամ լոտոների խաղարկությանը ձեր մասնակցության մասին: Այս ամենի մասին դուք կարող եք տեղեկանալ էլ-փոստի, սովորական փոստի կամ հաղորդակցության այլ միջոցների օգնությամբ՝ ըստ նախապատվության: Օգտագործելով ձեր անձնական տվյալները` մենք կարող ենք ձեզ համար բացել անձնական էջ՝ տրամադրելով անհատական գովազդ և աջակցություն: Ինչպես նաև ձեր անձնական տվյալների միջոցով կարող ենք ստուգել մեր կայքի ծառայությունների արդյունավետությունը, գովազդը, մարքեթինգը, շուկայի ուսումնասիրությունը, վաճառքի չափերը և արդյունքները:

Համաձայնության հետ կանչումը

Ցանկացած ժամանակ դուք կարող եք հետ կանչել անձնական տվյալներն ամբողջովին կամ մասամբ օգտագործելու մասին ձեր համաձայնությունը:

Ավտոմատ կերպով գրանցված տեղեկատվություն (ոչ անձնական տվյալներ)

Երբ դուք մուտք եք գործում մեր կայք, մենք ավտոմատ կերպով հավաքագրում ենք ընդհանուր տեղեկատվություն, որը որևէ կապ չունի ձեր անձի հետ, օրինակ՝  ինտերնետ ծառայություն ապահովող ընկերությունը, (կամ ընկերության ցանցերը, ձեր ընկերության անվանումը) կայքը, որը դուք այցելել եք մինչ մեր կայք այցելելը,  տեղեկատվությունը, որը դուք փնտրել եք մեր կայքում, փնտրելու տարեթիվը, ժամը, օգտագործվող համակարգչային և որոնման ծրագրերը:
Տեղեկատվությունը հավաքագրվում և վերլուծվում է անանուն տարբերակով: Այն օգտագործվում է սոսկ մեր կայքի արտաքին գրավչությունը, բովանդակությունը, ինչպես նաև դրա գործառույթային առանձնահատկությունները բարելավելու նպատակով: Այդ տեղեկատվությունը հետագա մշակումներ կամ զարգացումներ չի ունենում, նաև չի տրամադրվում երրորդ անձանց:

Տեղեկանիշեր (Cookies)

Մեր կայքից հեշտ օգտվելու համար մենք կիրառում ենք տեղեկանիշներ: Դրանք որոնման ծրագրի միջոցով ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա պահպանվող տվյալներ են, որոնք անհրաժեշտ են մեր կայքից օգտվելու համար: Մենք օգտագործում ենք այդ ֆայլերը՝ մեր կայքից օգտվելու եղանակը ավելի լավ հասկանալու,ինչպես նաև կայքով տեղաշարժումը կատարելագործելու համար: Դրանք օգնում են մեզ պարզել` քանի անգամ են այցելել մեր կայքի որևէ էջ: Դրանց միջոցով կարող ենք իմանալ նաև` արդյոք նախկինում դուք այցելել եք մեր կայքը, թե նոր այցելու եք: Տեղեկանիշերը մենք չենք օգտագործում անձնական տվյալներ պահելու կամ այնպիսի տեղեկատվություն հավաքելու համար, որը կարող է հաստատել կամ բացահայտել ձեր անձը: Եթե չեք ցանկանում տեղեկանիշեր ստանալ` կարգավորեք ձեր ինտերնետ դիտարկիչն այնպես, որ այն ջնջի բոլոր տեղեկանիշերը ձեր համակարգչի կոշտ սկավառակից, արգելափակի դրանք կամ հատուկ զգուշացում ստանա դրանք պահպանելուց առաջ:
 

Երեխաներ

Մենք երեխաների անձնական տվյալներ չենք հավաքագրում: Եթե պարզենք, որ մեզ մոտ հայտնվել են նման տվյալներ` առանց երեխաների ծնողների կամ իրավական խնամակալների համաձայնության՝ անմիջապես կջնջենք դրանք: Սա մեզ պարտավորեցնում է հետևել ծնողների կամ խնամակալների կողմից ստացած համապատասխան ցուցումներին:

Տվյալների անվտանգությունը

Ձեր անձնական տվյալները կորստից և փոփոխությունից պաշտպանելու, ինչպես նաև երրորդ կողմի մուտքը կամ գողությունը կանխելու նպատակով՝ մենք կիրառում ենք տեխնիկական և կազմակերպչական հատուկ միջոցներ:

Թարմացումներ և փոփոխություններ
Հնարավոր է, որ մենք փոփոխենք կամ թարմացնենք տվյալների պաշտպանության մասին ծանուցման ծավալը ցանկացած ժամանակ՝ առանց ձեզ նախապես ծանուցում ուղարկելու: Հաճախակի ստուգեք, որպեսզի տեղյակ լինեք ծանուցման մեջ կատարված թարմացումներին և փոփոխություններին: Մենք կնշենք նաև ծանուցման ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

Այս կայքում հասանելի է Google Analytics ծառայությունը (Google Inc. ընկերության վերլուծաբանական համակարգ): Այս համակարգը օգտագործում է  Cookie-ներ՝ տեքստային ֆայլեր, որոնք պահպանվում են օգտագործողի համակարգչի մեջ և հնարավորություն ընձեռում հավաքել վերլուծության համար անհրաժեշտ տվյալներ: Հավաքած ինֆորմացիան (այդ թվում Ձեր կապի IP հասցեն) փոխանցվում  է ԱՄՆ-ում գտնվող Google ընկերության սեռվերներին և պահպանվում այնտեղ: Google-ն օգտագործում է այս տեղեկությունները տվյալ կայքի այցելությունների մասին և կազմում համապատասխան հաշվետվություններ: Google-ն իրավասու է  փոխանցելու այս տեղեկությունները երրորդ անձանց, եթե դա չի հակասում օրենքներին, կամ եթե այդ անձինք ունեն Google-ի հետ պայմանագիր: Google-ը չի համեմատում Ձեր IP հասցեն ցանկացած այլ տեղեկատվության հետ, որը պահվում է Google-ում: Դուք կարող եք անջատել Ձեր բրաուզերի Cookie-ների օգտագործումը, սակայն մենք զգուշացնում ենք, որ այդ դեպքում այս կայքը չի կարող լիարժեք գործել: Այս կայքը մուտք գործելիս՝ Դուք համաձայնում եք, որ Ձեր Cookie-ների տվյալները փոխանցվեն Google:
 
Դուք կարող եք արգելք դնել Cookie-ներին, որոնք գեներացվում են և մշակվում՝ տվյալ կայքն այցելելիս (այդ թվում Ձեր IP-հասցեն), հետևելուն՝ ներբեռնելով և տեղադրելով համապատասխան պլագին Ձեր բրաուզերի համար http://tools.google.com/dlpage/gaoptout?hl=en: