1.Անձնական տվյալներ

Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք վարում ենք տվյալների գաղտնիության պահպանման հստակ քաղաքականություն:

2.Օգտվելու պայմանների թարմացումներ

Ելնելով ընթացիկ տեխնիկական և իրավական նորարարություններից, մենք ստիպված ենք ժամանակ առ ժամանակ փոփոխել և/կամ թարմացնել օգտվելու պայմանները: Դրա համար խնդրում ենք ամեն անգամ մեր կայքից օգտվելիս ստուգել վերջին տարբերակի վերբեռնման ժամկետները: Ամենավերջին նորացումը եղել է 2010-ի օգոստոսին:

3.Բացառություններ

Այս կայքը նախատեսված է միայն www.NIVEA.com ցուցադրական էկրանի վրա ներկայացված երկրների քաղաքացիների համար՝ տեղական բոլոր օրենքներին համաձայն: Կայքում տեղադրված նյութերը՝ ներառյալ արտադրանքը, ծառայություններն ու տեղեկատվությունը, կարող են հասանելի չլինել ներկայացված վարչատարածքային միավորներից դուրս գտնվող տարածքների համար: Այս կայքի միջոցով ցանկացած առաջարկ, արտադրանք կամ ծառայություն տրամադրելը խստիվ արգելվում է և համարվելով անվավեր` հետապնդվում  ձեր կողմից ընտրված երկրի գործող օրենքով:

Խնդրում ենք այցելել www.NIVEA.com և ընտրել ձեր գտնվելու վայրը՝ համապատասխան կայքից օգտվելու համար:

4.Հեղինակային իրավունքներ, ապրանքանիշեր և մտավոր սեփականության այլ իրավունքներ

Մեր կայքում տեղադրված ողջ տեղեկատվությունը՝  ներառյալ տեքստերը, նկարները, գրաֆիկաները, ինչպես նաև ձայնա- կամ տեսանյութերը, մեր սեփականությունն են, եթե դրանց բացահայտ հակառակ կամ հակասող ոչինչ չկա: (Այս առումով խնդրում ենք հաշվի առնել N5–ում տեղակայված գերհղումների վերաբերյալ հայտարարությունը): Հեղինակային իրավունք ունեցող այս տեղեկատվությունից կարելի է օգտվել անձնական օգտագործման նպատակով՝ առանց հստակ թույլատվության, և չի կարելի` հրապարակման կամ կոմերցիոն օգտագործման նպատակով (ներբեռնումներ, վերարտադրություններ և այլն): Բովանդակությունը կարող է փոփոխվել, թարգմանվել կամ խմբագրվել միայն Բայերսդորֆ ԲԸ-ի կողմից նախապես գրավոր թույտվություն ստանալու դեպքում: Բայերսդորֆ ԲԸ-ի կողմից գրանցված ապրանքանիշի կամ լոգոտիպերի չթույլատրված օգտագործումը կամ դրանց չարաշահումը խստիվ արգելվում է:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեր հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության այլ իրավունքի ցանկացած խախտում հետապնդվում է քաղաքացիական և/կամ քրեական օրենքով:

5.Սեփականության իրավունքներից հրաժարվելը

Մանրակրկիտ աշխատանք է տարվել այս կայքում տեղադրված տեղեկատվությունը կազմելու և վավերացնելու համար: Այնուամենայնիվ, նրա արդիականության, ճշգրտության, ամբողջականության և/կամ որակի ապահովման համար որևէ պատասխանատվություն մենք չենք ստանձնում:
Կայքն ընդգրկում է դեպի այլ ինտերնետ մատակարարներ ունեցող կայքեր  տանող հղումներ: Բայերսդորֆ ընկերությունը չի տիրապետում գոյություն ունեցող անկախ կայքերում տեղադրված տեղեկատվությանը և պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության բովանդակության իրավական և ապօրինի խախտումների համար: Այնուամենայնիվ, Բայերսդորֆ ընկերությունն անհապաղ կհեռացնի ցանկացած այլ տեղեկատվություն կամ հղում, եթե դա համարի գործող օրենքի խախտում:
Այս կայքը նախատեսված է ընդհանուր տեղեկություններ տրամադրելու համար և ոչ մի կերպ չի կարող փոխարինել բժշկական կամ մասնագիտական խորհրդատվությանը: Նման խորհրդատվություն ստանալու համար դիմեք ձեր նախընտրած բժշկին կամ մասնագետին: Բայերսդորֆ ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում կայքից վերցրած տեղեկատվության վրա հիմնված գործողությունների համար:

Այս կայքից օգտվելը և տվյալների ներբեռնումը օգտվողի ռիսկի և պատասխանատվության խնդիրն են: Բայերսդորֆ  ԲԸ-ն որևէ  պատասխանատվություն չի ստանձնում վնասված ֆայլերի, համակարգչային ծրագրերի և սարքավորումների համար, որոնք նման գործողության արդյունք են: Կանխամտածված դիտավորությունների և կոպիտ անզգուշությունների համար պատասխանատվությունը ուժի մեջ է:

6. Եզրափակիչ ցուցումներ

Եթե սույն պայմաններից որևէ մեկը համարվում է կամ հետագայում կհամարվի անօրինական, անվավեր կամ անիրականանալի որևէ օրենսդրության համապատասխան, ապա վերը շարադրված պայմաններից մնացածը տվյալ օրենդրության գործողության շրջանակներում պահպանում են իրենց իրավական ուժը:
Եթե ցանկանում եք զեկուցել մեր կայքի իրավախախտումների մասին, մի հապաղեք կապվել մեզ հետ:

Բայերսդորֆ Բաժնետիրական Ընկերություն
Ուննաստրատ 48
20253 Համբուրգ
Գերմանիա
Հեռ.+49(0)40-4909-0
Էլեկտրոնային կապ